Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի 35 անդամ պետությունների մեծ մասը քվեարկել է Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունման օգտին:
Այս մասին հայտնում է ТАСС-ը։ Բանաձևը Թեհրանին քննադատության է ենթարկում երեք չհայտարարված օբյեկտներում ուրանի մասնիկների ծագումը պարզելու բացակայության պատճառով: Ինչպես հայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, ՉԺՀ-ն և Ռուսաստանը դեմ են քվեարկել: Նա նաև հայտնել է, որ Հնդկաստանը, Լիբիան, Պակիստանը ձեռնպահ են մնացել։
Գործակալությունը նշում է, որ Իրանի միջուկային գործարքի արևմտյան մասնակից պետությունները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) և ԱՄՆ – ը երեքշաբթի ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդին բանաձևի նախագիծ են ներկայացրել՝ Իրանին կոչ անելով համագործակցել երեք չհայտարարված օբյեկտներում ուրանի մասնիկների ծագումը պարզելու հարցում: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ Իրանը մինչ այժմ չի կարողացել գործակալությանը հավաստի տեղեկություններ տրամադրել երեք վիճելի հարթակների մասին:
Իրանի ԱԳՆ-ում Ավելի վաղ հայտարարել էին, որ նման բանաձևի ընդունումը միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցային գործընթացի ձախողում կլինի: