Հունիսի 8-ին Ռուսաստանի հայերի միությունից, Ղրիմի Հանրապետության հայկական ՌՆԹ-ից և Պյատիգորսկի հայ համայնքից Խերսոնի մարզ է հասցվել շուրջ 100 տոննա մարդասիրական օգնություն` մթերային ապրանքներ, քաղցրավենիք և թխվածքաբլիթներ, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ, որը բնակչությանը կփոխանցվի Խերսոն քաղաքում բացված «Եդինայա Ռոսիա» մարդասիրական օգնության բաշխման կենտրոնի միջոցով:
Օգնության մի մասն արդեն հունիսի 8-ին բաշխվել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին։ Խերսոնի մարզում մոտ 4 հազար հայ է ապրում։
«Խերոսն մարդասիրական օգնություն հասցրած հայ գործիչներին` ՌՀՄ վարչության անդամ Արա Աբրահամյանին, ՌՀՄ Կրասնոդարի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Կամո Հայրապետյանին, Ղրիմի Հանրապետության աստիճանի ղեկավար Գեորգի Հակոբյանին, Պյատիգորսկի հայ համայնքի ղեկավար Արայիկ Բարխյանին ընդունել է Խերսոնի մարզի ղեկավար Վլադիմիր Սալդոն։