Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հինգշաբթի հեռախոսազրույց են ունեցել, ТАСС-ին հայտնել է հանրապետության ԱԳՆ-ի աղբյուրը:
«Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայից հացահատիկի արտահանման աշխատանքները, Ուկրաինայի իրադարձությունները և Սիրիային հումանիտար օգնության հասցնելու հարցը», – ասել է գործակալության զրուցակիցը: