Միացյալ Նահանգները պատրաստվում է տեսանելի հեռանկարում խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսության և բիզնեսի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Վուդհաուսը։
«Չոր հաշվարկով այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է շարժվել ընթացիկ կուրսով, մենք էլ կշարունակենք շարժվել ընթացիկ կուրսով։ Աշխարհում մեր դաշնակիցներն ու գործընկերները շարունակում ենք դիտարկել գործողությունների տարբերակները, որպեսզի անհրաժեշտության դեպքում պահպանենք և ընդլայնենք ճնշումը, այն դեպքում, եթե Ռուսաստանը շարունակի շարժվել ընթացիկ կուրսով», – ասել է արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցը Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդի առցանց սեմինարում:
«Մենք, բնականաբար, հույս ունեինք, որ ինչ-որ փուլում այդ ճանապարհը կփոխվի, սակայն չեմ կարծում, որ մենք այդ առումով իրական նշաններ տեսանք»,-նշել է նա։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ու դաշնակիցներն ամենասկզբից հասկանում էին, որ իրենք վնասներ կկրեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցներից և պատրաստ էին դրան։
Վուդհաուսի խոսքով ՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ծրագիրը օրինակ է այն բանի, թե ինչպես են սահմանափակումներ մտցնող պետություններն իրենք իրենց ծախսերը կրում։