Իրանը և Վենեսուելան 20 տարի ժամկետով համապարփակ ռազմավարական համագործակցության համաձայնագիր են կնքել, հաղորդում է ТАСС-ը:
Նշվում է, որ փաստաթղթի ստորագրումը Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ներկայությամբ: Համաձայնագիրը նախատեսում է քաղաքական, մշակութային, նավթային, նավթաքիմիական և զբոսաշրջային ոլորտներում համագործակցություն է նախատեսում:
Ավելի վաղ 2021 թվականի մարտին Թեհրանը Չինաստանի հետ 25 տարի ժամկետով բազմակողմանի համագործակցության պայմանագիր է ստորագրել: