Ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը՝ Reddit-ի հիմնադիր, ամերիկահայ ձեռներեց Ալեքսիս Օհանյանը, Միացյալ Նահանգների լավագույն գործարարներից մեկն է։ Չնայած նրան, որ նա դեռ զբաղված է իր աշխատանքով, նա միշտ ժամանակ է գտնում դստեր՝ Օլիմպիայի հետ ամեն օր ժամանակ անցկացնելու համար։
Նախկինում մենք տեսել ենք, թե ինչպես է նա իր դստեր համար պատրաստում մի քանի համեղ և արտիստական նախաճաշեր: Այս անգամ ևս նա պատրաստել է ևս մեկ գեղարվեստական նախաճաշ, որը, սակայն, ստացվել է ոչ այնքան լավ, ինչպես նա կցանկանար, սակայն Օլիմպիան գնահատել է հոր ջանքերը։
Օլիմպիայի հանդեպ սերը Օհանյանին կատարյալ նախաճաշի պատրաստման համար ոգեշնչման աղբյուր է եղել։
Օհանյանի խոսքով՝ ինքն այսօր Ֆորմուլա -1-ի մրցավազք չի դիտել, քանի որ զբաղված է եղել իր դստեր համար նրբաբլիթ պատրաստելով։ Այս անգամ նա արքայադուստեր տեսքով է պատրաստել այդ բլիթները։ Առաջին փորձից նա ձախողեց նրբաբլիթը, բայց Օլիմպիան երախտապարտ եղավ հորը՝ «Շնորհակալություն, հայրի՛կ»,-ասաց նա։
Օլիմպիայի նուրբ գրկախառնություններից հետո Օհանյանը ևս մեկ անգամ փորձեց, և այս անգամ ամեն ինչ գրեթե կատարյալ էր: