Թուրքիան երկուշաբթի սկսել է գազատարի կառուցումը Սև ծովի հատակին՝ Հանրապետության ափերի մոտ, հայտնում է ТАСС-ը։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա հայտնել է, որ 2023 թվականի առաջին եռամսյակում Թուրքիայի ազգային գազատրանսպորտային համակարգ կներմուծվի 10 մլն խմ գազ։
Էրդողանը հույս է հայտնել, որ Սակարիայի գազի հանքավայրը 2026 թվականին կհասնի արդյունահանման գագաթնակետին։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ «Սև ծովում գազի հանքավայրի բացումը պատմական իրադարձություն է, որն ամբողջությամբ իրականացվել է ներքին ռեսուրսների հաշվին»:
Ավելի վաղ, 2020 թվականի օգոստոսին Էրդողանը հայտնել էր Անկարայի կողմից Սև ծովում բնական գազի խոշոր պաշարների հայտնաբերման մասին: