Ուզբեկստանի բոլոր սոցիալական ցանցերում տարածվում է հարսանիքի տեսանյութ, որտեղ արձանագրված է, թե ինչպես է փեսան հարվածում հարսնացուին այն բանից հետո, երբ վերջինս խաղի ընթացքում հաղթում է նրան, հաղորդում է Sputnik Ղրղզստանը:
Նորապսակները մասնակցել են թամադայի կազմակերպած մրցույթին։ Հարսնացուն հաղթել է, և դրանից անմիջապես հետո տղան ուժով հարվածել է վերջինիս։
Փեսացուի կողքին կանգնած տղամարդը ոչինչ չի ձեռնարկել, բայց ծիծաղելուց։ Տեղի ունեցածից հետո աղջկան մոտեցել է մի կին, և նա լքել է իր տեղը։
Հոլովակի մեկնաբանություններում ինտերնետ օգտատերերը վրդովվում են տեղի ունեցածից և փեսային անվանում են «դոդոշ» և անպարկեշտ այլ բառեր:
Sputnik Ղրղզստանը նշում է, որ հայտնի չէ, թե որտեղ և երբ է տեղի ունեցել միջադեպը։