Թուրքական զինյալներն ու գրոհայինները գնդակոծել են Սիրիայի Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ քաղաքի շրջակայքը, որտեղ խոշոր հայկական համայնք է բնակվում։
Ինչպես հաղորդում է САНА գործակալությունը, գրոհայիններն այսօր երեկոյան երկու հրթիռ են արձակել քաղաքի մերձակայքում գտնվող բնակելի շրջանների վրա:
Գործակալության տեղեկություններով՝ գնդակոծության հետևանքով աննշան նյութական վնաս է հասցվել։