Ղրիմը և Կուբանը նախատեսում են գործարկել «Մեծ Մետաքսի ճանապարհ» զբոսաշրջային երթուղին, որը կմիավորի Հայաստանի և ՌԴ Կրասնոդարի երկրամասի և Ղրիմի քաղաքները:
Ինչպես հաղորդում է Коммерсант-ը՝ «զբոսաշրջային երթուղիների զարգացման ուղղությամբ տարածաշրջանների փոխգործակցության հարցերը քննարկել են Կուբանի փոխնահանգապետ Ալեքսանդր Ռուպելը և Ղրիմի ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն Պետերբուրգի տնտեսական համաժողովում կայացած հանդիպման ընթացքում:
«Տարածաշրջանները կմիավորեն «Մեծ Մետաքսի ճանապարհ» երթուղու գործարկման ջանքերը, որը կմիավորի Հայաստանի, Կրասնոդարի երկրամասի և Ղրիմի քաղաքները։ Ուղղության զարգացումը, ինչպես նշել է Իրինա Կիվիկոն, կնպաստի դեպի տարածաշրջաններ ներդրումների և զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը», – գրում է պարբերականը։
Նշվում է, որ Ղրիմի և Հայաստանի իշխանությունները զբոսաշրջային երթուղու կազմակերպման մասին համաձայնագիրը ստորագրել են այս տարվա մարտին: Իրինա Կիվիկոն նշել է, որ Հայաստանից առաջին զբոսաշրջիկները կարող են թերակղզի ժամանել արդեն այս ամռանը։