Ամերիկյան Այդահո նահանգից Դևիդ Ռաշը կրկին հայտնվել Է Գինեսի ռեկորդների գրքում։ Նա 31 րոպե 25 վայրկյան կարողացել է ճակատին բենզասղոց պահել: Այս մասին հայտնում է UPI-ն։
Նա առաջին անգամ Գինեսի գրքում է հայտնվել 2017 թվականին, երբ բենզասղոցը ճակատին է պահել 6 րոպե 48 վայրկյան։ Ռաշը որոշել է վերադարձնել առաջատարի դիրքը:
«Դա իսկապես ցավալի է, քանի որ պարանոցի մկաններին ցավ է պատճառվում»,- ասել է տղամարդը՝ նշելով, որ մարդը կարող է հաղթահարել։