SpaceX-ի աշխատակիցներն ընկերության հիմնադիր և սեփականատեր Իլոն Մասկի դեմ ղեկավարության կոլեկտիվ բողոքի վրա են աշխատում, հաղորդում է The Verge պարբերականը:
«Հանրային ասպարեզում Իլոնի պահվածքը հաճախ շեղում է և ամոթի զգացում է առաջացնում, հատկապես վերջին շաբաթներին», – The Verge պարբերականը մեջբերում է նամակը, որը շրջանառվում է ընկերության ներքին զրուցարանում։
Դրա հեղինակները նշում են, որ Մասկը համարվում է SpaceX-ի «դեմքը», և սոցցանցերում նրա յուրաքանչյուր հրապարակումը փաստացի կարող է ընկալվել որպես ամբողջ ընկերության դիրք: «Չափազանց կարևոր է, որ մեր թիմերն ու մեր պոտենցիալ աշխատակիցները հասկանան, որ նրա հաղորդագրությունները չեն արտացոլում մեր աշխատանքը, մեր առաքելությունը և մեր արժեքները», – ասված է բաց նամակում, որը, ինչպես սպասվում է, կուղարկվի նաև SpaceX-ի նախագահ Գվինն Շոթվելի կողմից: