Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ի պատասխան օրեր առաջարված հայտարարության, երբ նա քննադատել է ՀԱՊԿ-ին, պարզաբանել է, որ երբեք ոչ մի վատ բան չի ասել ղազախ ժողովրդի մասին՝ ընդգծելով, որ իր ուղերձում խոսքը քաղաքականության մասին էր:
Ավելի վաղ Քադիրովը ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարներին մեղադրել էր Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին դիրքորոշման չհայտնելու մեջ:
«Շատ հաճախ անհեռատես բլոգերները իմ հայտարարությունների համատեքստից կտրելով արտահայտություններ են անում», – հայտարարել է Կադիրովը: «Ահա և հիմա ինչ-որ մեկը հանկարծ որոշել է, որ ես ինչ-որ կերպ ինչ-որ բան ունեմ ղազախ ժողովրդի դեմ։ Իմ տեսաուղերձում ես ընդգծել եմ, որ խոսքը քաղաքականության, ՀԱՊԿ – ի, պետության քաղաքական դիրքորոշման մասին է, այլ ոչ թե ժողովրդի», – գրել է Կադիրովը իր Telegram-ալիքում։