Խարկովից հայտնի Ստեփան անունով կատուն մոտ 15 հազար եվրո է հավաքել Ուկրաինայում ռազմական գործողության հետևանքով տուժած կենդանիների համար: Այս մասին հաղորդվում է վերջինիս Instagram-ում։
Ստեփանի տիրուհին դրամահավաք է սկսել, երբ մարտական գործողությունների սկսվելուց հետո կենդանու հետ միասին Ֆրանսիա է տեղափոխվել։ Մարտի վերջին նրան հաջողվել է հավաքել մոտ 10 հազար եվրո։ Այդ գումարով ուկրաինական կենդանիների պաշտպանության կազմակերպությունները կենդանիների կեր, պատվաստանյութեր և դեղորայք են գնում, ինչպես նաև օգնում են կենդանիներին նոր տուն գտնել:
«Բարի մարդկանց հոգատարության շնորհիվ ես Ֆրանսիայում եմ, կուշտ եմ, բայց իմ հայրենակիցներից շատերը՝ Վասյան, Պուշկան, Լևը, Առյուծ, Խարկովի կենդանաբանական այգու բնակիչներ և ուրիշներ, տառապում են և սննդի կարիք ունեն։ Նրանք մեր օգնության կարիքն ունեն։ Այդ պատճառով ես կոչ եմ անում ձեզ բոլորիդ օգնել», – ասված է կենդանիների օգնության համար միջոցներ հավաքելու մասին Ստեփանի գրառման մեջ։
2021 թվականին Ստեփանը համացանցում ճանաչում է ստացել գինով և կոկտեյլներով բաժակների մոտ տխուր մռութով լուսանկարների շնորհիվ: Անցած ամիս կատվին հանձնել են տարվա ինֆլյուենսերի միջազգային մրցանակը։