Թուրքիան շարունակում է Մոսկվայի և Կիևի հետ բանակցությունները Սև ծովով հացահատիկի տեղափոխման համար անվտանգ միջանցք ստեղծելու շուրջ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ բանակցությունների ընթացքում:
Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցում որոշակի առաջխաղացում կա, բայց մնում են տեխնիկական պահեր, որոնք պահանջում են քննարկումներ Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հետ: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հինգշաբթի հայտարարել է, որ «հացահատիկային խնդրի» շուրջ Մոսկվայի և Կիևի պայմանավորվածության դեպքում «անվտանգության գոտի» կստեղծվի Ուկրաինայի ջրերից դուրս:
Ինչպես հաղորդում է Star թերթը, բանակցությունների ընթացքում, որոնցում ընդգծվել է ՆԱՏՕ-ում Թուրքիայի առանցքային դերը, կարծիքներ են հնչել դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգի, Ուկրաինայի իրադարձությունների, ահաբեկչության դեմ պայքարի, պարենային ճգնաժամի և անվտանգության այլ հարցերի շուրջ, որոնք քննարկվելու են Մադրիդյան գագաթնաժողովում: