Ղրիմի բնակչուհուց ոստիկանությունը առգրավել է F-1 տիպի նռնակ, որը նա պահել է որպես ինտերիերի դեկորատիվ տարր: Այս մասին հայտնում է Baza-ն։
Ոստիկանները կանաչ գույնի նռնակ են հայտնաբերել Լենինո Ավանի խանութներից մեկում։
Խոսելով զինամթերքի տիրուհու հետ՝ իրավապահները պարզել են, որ կինը այն օգտագործել է որպես բաժակ՝ մկրատներ պահելու համար։
Նռնակի ծագումը նա բացատրել է այսպես. 10 տարի առաջ նրան անծանոթ առարկա են նվիրել, նա որոշել է այն օգտագործել ինտերիերում:
Ոստիկանները նռնակն, այնուամենայնիվ, ուղարկել են փորձաքննության։