Ռուսաստանը պատրաստ է այս տարի ավելի քան 50 մլն տոննա հացահատիկ մատակարարել համաշխարհային շուկաներ, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Անցյալ տարի Ռուսաստանը 40 մլն տոննա հացահատիկ է մատակարարել համաշխարհային շուկաներ։ Այս գյուղատնտեսական տարում, մինչև հաջորդ ամառ, մենք պատրաստ ենք մատակարարել, հավանաբար, ավելի քան 50 մլն տոննա», – ասել է Պուտինը։