Մեծ Բրիտանիան պատրաստ է Ուկրաինային 429 մլն ֆունտ (525 մլն դոլար) լրացուցիչ վարկային երաշխիքներ տրամադրել: Ինչպես հայտնում է TASS-ը՝ այս մասին ասվում է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
«Ուկրաինայի կառավարությունը մտավախություն ունի, որ եթե իրենց շտապ ֆինանսական օգնություն չտրամադրեն, աշնանն իրենց ֆինանսական ռեսուրսները կավարտվեն: Ճնշումը հաղթահարելու համար Մեծ Բրիտանիան պատրաստ է այս տարի Համաշխարհային բանկի գծով հերթական 525 մլն դոլարը առաջարկել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: