ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստուգել է Ուկրաինայում հատուկ գործողության մեջ ներգրավված զորքերի աշխատանքը: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ:
Ուկրաինայում է՝ ռուսական զորքի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Նրան ընթացիկ իրադրության և ռուսական զինված ուժերի գործողությունների, հիմնական գործառնական ուղղությունների մասին զեկույցներ են ներկայացրել:
Ինչպես նշել են նախարարությունում, Շոյգուն առանձին ուշադրություն է դարձրել զինծառայողների ժամանակավոր տեղակայման կետերում մարտական գործողությունների և կենցաղային պայմանների ապահովման հարցերին:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: