ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնավոր զրույցը հայտնվել է համացանցում։ Նախագահները խոսել են նավթի արդյունահանման ավելացման մասին։ Այս մասին հայտնում է rambler.ru-ն։
Մակրոնը իր ամերիկացի գործընկերոջը հիշեցրել է արդյունահանման ավելացման իր խնդրանքի մասին: Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի նավթային հզորությունները բավարար չեն ռուսական նավթին փոխարինելու համար։ Նա նաև հավելել է, որ զրույց է ունեցել ԱՄԷ-ի նախագահ Մուհամեդ բեն Զաիդի հետ:
Իր ելույթի վերջում Մակրոնը հարցրել է՝ ի՞նչ անել ռուսական նավթի և գազի հետ, բայց Բայդենից պատասխան չի ստացել։