Թուրքիան պատվիրակություն կուղարկի ԱՄՆ՝ Անկարային F-16 կործանիչների մատակարարման հետ կապված հարցը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը պետք է Թուրքիային վաճառի F-16 կործանիչները և իրականացնի դրանց արդիականացումը: Բայդենը նաև հիշեցրել է, որ նման գործարքների համար անհրաժեշտ է ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը: