Շաբաթ գիշերը երկու պայթյուն է որոտացել Թեհրանի հարավ-արևելքում գտնվող «Մալեք Աշտար» ռազմակայանումում։ Interfax.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Iran International հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ բազան օգտագործում է «Բասիջ» աշխարհազորը, որը մտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմի մեջ:
Հեռուստաալիքը սոցցանցերից տեսանյութ է հրապարակել, որտեղ պատկերված է այդ բազայի շրջանում կրակն ու ծուխը:
Իրանական ԶԼՄ-ները միջադեպի մասին ոչինչ չեն հայտնում, նշում է Iran International-ը: