Թբիլիսիում մի քանի հազար մարդ դուրս է եկել խորհրդարանի շենքի մոտ՝ ընդդեմ ԼԳԲՏ համայնքի։
«Մենք ոչ մի տեղ չենք պատրաստվում ներխուժել և ջարդեր իրականացնել։ Մենք այստեղ հանգիստ կանգնած ենք և հանդես ենք գալիս ԼԳԲՏ համայնքի դեմ։ Մենք արդեն հասել ենք մեր նպատակին։ Նրանք (ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ. – խմբ.) այս տարի զորահանդես չեն անցկացնելու, այլ միայն գաղտնի հավաքվելու են անտառում» ,-լրագրողներին ասել է հանրահավաքի կազմակերպիչներից մեկը՝ Կոնստանտին Մորգոշիան։
Նշվում է, որ ցուցարարները փակել են Ռուսթավելի պողոտան, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը: Ցուցարարները իրենց ձեռքերում պահում են բազմագույն դրոշներ, որոնց վրա խաչ է քաշված։
Դեպքի վայրում հերթապահում են ոստիկանության ուժեղացված ջոկատները։
Ցուցարարները պահանջել են Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգրանին և ԵՄ առաքելության ղեկավար Կարլ Խարցելին լքել երկիրը: Ակցիայի մասնակիցները ԵՄ շտաբ-բնակարանի մոտ ցուցադրաբար պատռել են Եվրամիության և ՆԱՏՕ-ի դրոշները: