ՌԴ Բելգորոդ քաղաքում պայթյունների հետևանքով երեք մարդ Է զոհվել, ևս չորսը վիրավորվել են: Ինչպես հայտնում է «Կոմերսանտը», այս մասին հայտնել Է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:
Նշվում է, որ տուժածներից երկուսը հոսպիտալացվել են: Նրանցից մեկը 10-ամյա երեխա է, մեկը տղամարդ։ Տղամարդը գտնվում է ծանր վիճակում, երեխայի վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում։ Նախնական տվյալներով՝ վնասվել է 50 տուն:
Նշվածից հինգ մասնավոր տներ ամբողջությամբ ավերվել են։ Նահանգապետը քաղաքում պայթյունների պատճառի մասին որևէ բան չի ասել:
Գիշերը նա հայտնել էր, որ Բելգորոդում «աղմկահարույց հնչյունների շարք» է եղել, և ենթադրել է, որ դա կապված է հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքի հետ: Իր հերթին Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտնել է, որ այսօր գիշերը Կուրսկի մոտ ռուսական ՀՕՊ-ը երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել: Նա նաև ցավակցություն է հայտնել երեք բելգորոդցիների հայրենակիցներին, որոնք այս գիշեր զոհվել են պայթյունների հետեւանքով:
Նահանգապետը տեղի ունեցածն անվանել է «հակառակորդի հարձակում»: Պարբերականը նշում է, որ Բելգորոդի մարզը սահմանակից Է Ուկրաինային։ Ռազմական գործողության սկսվելուց ի վեր տարածաշրջանային իշխանությունները բազմիցս հայտնել են Ուկրաինայի կողմից պայթյունների և գնդակոծությունների մասին: