Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրման մասին: Ինչպես հայտնում է TASS-ը՝ այս մասին հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
ՌԴ ՊՆ-ում նշել են, որ վերջին օրերին ազատագրված տարածքների ընդհանուր մակերեսը կազմել է 182 քառակուսի կիլոմետր:
Ավելի վաղ՝ փետրվարի 21-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ճանաչում է Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: