Ուկրաինական կողմը Բելգորոդին հարվածել է «Точка-У» հրթիռներով: Interfax-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Այսօր գիշերը Կիևի ռեժիմը կանխամտածված հարված է հասցրել Բելգորոդի եւ Կուրսկի բնակելի թաղամասերին՝ «Точка-У» բալիստիկ հրթիռներով և «Ту-143» անօդաչու թռչող սարքերով: Նշված վայրերում ռազմական օբյեկտներ չկան», – հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ ռուսական ՀՕՊ միջոցներով Բելգորոդի ուղղությամբ ուկրաինացի զինվորականների արձակած «Точка-У» բալիստիկ հրթիռները ոչնչացվել են օդում: Ընդ որում՝ Բելգորոդում Ուկրաինական հրթիռներից մեկի բեկորները ընկել են բնակելի տան վրա։ Ռուսական ռազմական գերատեսչությունը նաև հայտնել է, որ Կուրսկում ոչնչացվել են պայթուցիկով լցված ուկրաինական «Ту-143» ԱԹՍ-ները:
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել Է Ուկրաինայի կողմից Բելգորոդի գիշերային գնդակոծության ժամանակ չորս զոհվածների և չորս վիրավորների մասին: Նրա տվյալներով՝ զոհերից մեկը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, երեքը՝ Ուկրաինայի քաղաքացիներ։
Ավելի վաղ նահանգապետը հայտնել էր, որ Բելգորոդում պայթյունների հետևանքով երեք մարդ Է զոհվել, ևս չորսը տուժել են: