Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ստիպված կլինի պատասխան տալ Բելգորոդին «ստոր հարված» հասցնելու համար:
«Բելգորոդին հարվածելու համար Զելենսկին ստիպված կլինի պատասխան տալ», – գրել է Կարտապոլովը իր Telegram-ալիքում:
Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտարարել էին, որ Ուկրաինայի Զինված ուժերը «Точка-У» հրթիռներով և Ту-143 անօդաչուներով դիտավորյալ հարվածել են Բելգորոդին և Կուրսկին։
Միևնույն ժամանակ Բելգորոդի նահանգապետ Ռոման Ստարովոյտն իր Telegram-ալիքում պատմել է, որ վնասվել են շենքեր։