Զապորոժիեի մարզի իշխանությունները կարծում են, որ ցորենով բարձված ռուսական բեռնանավի ստուգման հետ կապված միջադեպը Կիևի պահանջով աշխարհաքաղաքական դրդապատճառ ունի:
Այս մասին «Комсомольская правда»-ի ռադիոյի եթերում հայտարարել է Զապորոժիեի մարզի ռազմա-քաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Դա պարզապես աշխարհաքաղաքականություն է, խաղ, քանի որ Թուրքիան իր քաղաքականության մեջ մինչև վերջ ինքնուրույն չէ։ Մենք տեսնում ենք, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ուկրաինան գտնվում են Լոնդոնի վերահսկողության տակ։ Բրիտանիան խաղում է իր շատ կեղտոտ խաղը։ Ռուսաստանի նկատմամբ մեղավորության կանխավարկած է սահմանվել՝ Ռուսաստանը մեղավոր է ըստ սահմանման, քանի որ Ռուսաստանն է»,- ասել է Ռոգովը։