Թուրքիայի մաքսային ծառայությունները ռուսական բեռնանավը կալանելու ընթացակարգ չեն իրականացրել։ Նավը կայանել են անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Այս մասին TASS-ին հայտնել է անձնակազմի անդամներից մեկը։
«Կալանելու ընթացակարգի ժամանակ նավը պահպանության տակ է մտնում։ Այսինքն՝ կոնկրետ Թուրքիայի պահպանության իրավասության տակ, եթե ինչ-որ բան իսկապես տեղի ունենար։ Բայց նավը պարզապես խարսխված է եղանակային պայմանների պատճառով։ Իսկ ստուգման ընթացակարգ միշտ է տեղի ունենում»,- հայտնել Է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հուլիսի 3-ին հայտարարել էր, որ թուրքական մաքսատան ներկայացուցիչները Կիևի պահանջով են կալանել ռուսական բեռնատար նավ, որը, ըստ լուրերի, ուկրաինական հացահատիկ էր տեղափոխում: Թուրքիայում ՌԴ դեսպանատանը TASS-ին հայտնել է, որ թուրք պաշտոնատար անձինք չեն տեղեկացրել ռուսական բեռնանավի կալանման մասին։