Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը, մեկնաբանելով ուկրաինացի զինվորականների նահանջը Լիսիչանսկից, Կիևի իշխանություններին կոչ է արել «փախչել»:
«Զելենսկին ասում է, որ կվերցնի Լիսիչանսկը, իսկ նրա բանդերշչինան հակառակն է ասում։ Իմ խորհուրդն է ձեզ: Փախե՛ք։ Դա ձեզ մոտ լավ է ստացվում», – գրել է նա Telegram-ում։
Ավելի վաղ Կիևում վստահություն են հայտնել, որ Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան վերականգնել վերահսկողությունը Լիսիչանսկի նկատմամբ, իսկ նահանջի հետ կապված իրավիճակը համարել են հաջող ռազմական գործողություն: