Իսրայելի և Կիպրոսի պաշտպանության նախարարներ Բենի Գանցը և Հարալամբոս Պետրիդիսը հայտարարել են, որ երկու երկրները մտադիր են ամրապնդել համագործակցությունը պաշտպանական ոլորտում:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նախարարները հայտարարել են Աթենքում կայացած հանդիպմանը: «Մենք հաստատել ենք Իսրայելի և Կիպրոսի միջև ամուր կապն ու կարևոր գործընկերությունը», – հայտարարել է Գանցը:
«Մեր խոսակցությունը շոշափել է Արևելյան Միջերկրածովյան խնդիրները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, ինչպես նաև համագործակցության ոլորտները, որոնք կրիտիկական նշանակություն ունեն մեր քաղաքացիների անվտանգության և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար», – նշել է Գանցը:
Նշվում է, որ Աթենքում գտնվելու ընթացքում Գանցը մտադիր է հանդիպել նաև իր հույն գործընկեր Նիկոս Պանայոտոպուլոսի հետ: