Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի կառավարությունում տիրող իրավիճակը, որտեղ «նախարարները իրենք են խնդրում» իրենց ղեկավար Բորիս Ջոնսոնին «դադարեցնել այդ խայտառակությունը»։
«Պատկերացնում եք՝ նախարարներն իրենք են իրենց ղեկավարին խնդրում դադարեցնել այդ խայտառակությունը։ Ով կարողացել, արդեն գնացել է. մյուսները հույս ունեն շեֆին համոզել։ Եվ թող փորձեն իրենց սիրած արտահայտությունը, որը նրանք սովորաբար օգտագործում են, փոխելով ռեժիմները՝ «Boris must go»: Կամ ձեր ռեժիմն ավելի բարդ է փոխել»- գրել է դիվանագետը Telegram-ում։
Զախարովան նաև հեգնանքով առաջարկել է մտածել այն մասին, թե Ջոնսոնը հրաժարական կտար, «եթե կին լիներ»:
Բորիս Ջոնսոնն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում հատուկ գործողություն չէր սկսի, «եթե կին լիներ»: