ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի կարողացել ելք գտնել Կենտրոնական հետախուզական վարչության շենքում, գրում է RIA.ru-ն։
Fox News հեռուստաալիքի հրապարակած կադրերում կարելի է նկատել, թե ինչպես է Սպիտակ տան ղեկավարը ելույթից հետո շարժվել դեպի դահլիճ, սակայն հետո կանգնել է և մի քանի վայրկյան տարակուսանքի մեջ ընկել:
ԱՄՆ առաջնորդին օգնել են դուրս գալ իրավիճակից․ ուղեկցողներին ուղղորդել են նրան՝ սեղմել միջոցառման մասնակիցների ձեռքերը։
ԱՄՆ նախագահը պարբերաբար հայտնվում է անհարմար իրավիճակում։ Այսպես, ՆԱՏՕ-ի Մադրիդում կայացած գագաթնաժողովում Բայդենը խախտել է թագավորական արձանագրությունը։ Ի հեճուկս սահմանված կանոնների, նա նախ բարևել է թագուհի Լետիսիայի հետ, այլ ոչ թե իսպանացի միապետ Ֆիլիպ VI – ի հետ։