«Reddit»-ի հիմնադիր, ամերիկահայ Ալեքսիս Օհանյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել և կից գրառում արել ընտանիքի կարևորության մասին։
«Ընտանիքը մեր ժառանգությունն է։ Ես այնքան ուրախ եմ, երբ մենք ընտանիքներով հավաքվում ենք և լավ ժամանակ անցկացնում շաբաթվա վերջին։ Շատ բան դեռ առջևում է», – գրել է գործարարը սոցցանցի իր էջում։
Օհանյանի հրապարակած լուսանկարում նաև նրա կինն է՝ աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը և դուստրը։