Իրանը Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) կընդունվի այս տարի, Սամարղանդի գագաթնաժողովում կստորագրվի ՇՀԿ անդամ Իրանի պարտավորությունների մասին հուշագիր: РИА Новости -ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վլադիմիր Նորովը:
«Այս տարի Ուզբեկստանի նախագահության շրջանակներում Իրանը՝ որպես դիտորդ երկիր, կընդունվի ՇՀԿ-ի անդամ… Սամարղանդում կստորագրվի նաև ՇՀԿ-ի անդամ Իրանի պարտավորությունների մասին հուշագիր», – հայտարարել է Նորովը Մոսկվայում կայացած կլոր սեղանի ժամանակ: