«Россия сегодня» և RT մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի «Кеосаян daily» YouTube-ալիքի արգելափակման մասին:
«YouTube-ում արգելափակել են Տիգրանի ալիքը։ Իհարկե, առանց բացատրության, ինչպես ընդունված է իրենց «համայնքում», – գրել է Սիմոնյանն իր Telegram-ալիքում:
Նա իր գրառման մեջ RuTube-ում «Кеосаян daily»-ի հղումն է տեղադրել, որում ռեժիսորը բացատրում է, թե ինչու է ամերիկյան ծառայության կողմից իր ալիքի արգելափակումը «լավ լուր»։