Իրանը մտադիր է արագացված կարգով Ռուսաստանին տրամադրել մինչև մի քանի հարյուր անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է «Коммерсант»-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հայտարարությանը։
Նրա խոսքով՝ նման անօդաչու թռչող սարքերն ավելի վաղ Եմենի շարժման հուսիթ ապստամբների կողմից օգտագործվել են Սաուդյան Արաբիայի վրա հարձակվելու համար:
«Մեր տեղեկատվությունը վկայում է այն մասին, որ Իրանի կառավարությունը պատրաստվում է արագացված կարգով Ռուսաստանին տրամադրել մինչև մի քանի հարյուր անօդաչու թռչող սարք, ներառյալ անօդաչու թռչող սարքեր՝ զենքի կրման հնարավորությամբ»,- ասել է Սալիվանը։