Չնայած նրան, որ Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը մոտ մեկ տարի է, ինչ միասին են, նրանք ստիպված են եղել հսկայական ու դժվարին ճանապարհ անցնել։ Նշենք միայն Քանյե Ուեսթի սաբոտաժը։ Հիշեցնենք, որ ռեալիթի-շոուի աստղի նախկին ամուսինը սպառնացել էր իր նոր ընկերոջը, պահանջել էր երեխաներին պաշտպանել նրանից և խնդրել Քիմին ևս մեկ անգամ մտածել, թե ում հետ է նա հանդիպում: Տեսահոլովակներից մեկում Յեն «թաղել է» Փիթին։
Այնուհանդերձ, Քարդաշյանի և Դեվիդսոնի կյանքում հանգիստ շրջան է սկսվել։ Հումորիստը նույնիսկ ժամանակ է անցկացնում Քիմի երեխաների հետ։ Փիթի երկրպագուները նրա պարանոցին միանգամից երկու նոր դաջվածք են նշմարել։
Առաջինը՝ հարգանքի տուրք Քիմի հետ առաջին համբույրին։ Հիշեցնենք, որ դա տեղի է ունեցել SNL շոուի եթերում, որտեղ Քարդաշյանն ու Դևիդսոնը Ալադինի մասին մուլտֆիլմի փոքրիկ տեսագրություն էին բեմադրում։ Սակայն ֆանատներին ավելի հետաքրքիր է թվացել մեկ այլ գրություն՝ NSCP։ Այն ակնհայտորեն նվիրված է Քիմի և Քանյեի երեխաներին: