Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը մինչև հուլիսի 24-ը երկարաձգել է Ռուսաստանի հարավում և կենտրոնական մասի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումների ռեժիմը։
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ թռիչքները ժամանակավորապես սահմանափակվել են Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններով։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սոչիի օդանավակայանը կշարունակի աշխատել սովորական ռեժիմով, ուղևորները կշարունակվեն փոխադրվել այլընտրանքային երթուղիներով և գործող մոտակա այլ օդանավակայաններով՝ Ստավրոպոլի և Միներալնիե Վոդիի միջոցով։
2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին Ռուսաստանը փակել է երկրի հարավում գտնվող իր օդային տարածքի մի մասը քաղաքացիական ինքնաթիռների համար: