Ուժեղ անտառային հրդեհները շարունակվում են տարածվել եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում:
Այս մասին հայտնել է Sky News-ը:
Այս տարի Եվրոպայում հրդեհների սեզոնը սովորականից շուտ է սկսվել՝ անսովոր չոր և շոգ գարնանից հետո։ Տեղական իշխանություններն այդ երևույթը կապում են կլիմայական փոփոխությունների հետ։
Հրդեհի հետևանքով հազարավոր մարդիկ են տարհանվել։