Երեկ իրաքյան SHAFAQ News լրատվական պորտալը հայտնել է, որ Իրաքի Քուրդիստանի կազմի մեջ մտնող Դոհուկ նահանգում զբոսաշրջային օբյեկտի ուղղությամբ Թուրքիայի կողմից հասցրած հարվածից զոհվել է առնվազն ինը մարդ, ևս 22-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։
Թուրքիայի Անվտանգության խորհրդում հայտարարել են, որ բոլոր գործողությունները, որոնք իրականացնում են երկրի զինված ուժերը, ուղղված չեն այլ պետությունների ամբողջականության դեմ:
Իրաքյան INA գործակալությունը հայտնել է, որ Իրաքի կառավարությանն առընթեր ազգային անվտանգության խորհուրդը չորեքշաբթի երեկոյան որոշել է խորհրդակցությունների համար հետ կանչել Անկարայում երկրի արտաքին գործերի ժամանակավոր հավատարմատարին:
TASS-ը հայտնում է, որ Իրաքում Թուրքիայի գնդակոծության հետևանքով զոհվածների հիշատակին սուգ է հայտարարվել։