Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր երեք սիրելի ալբինոս- առյուծներին Դոնբասի քաղաքների պատվին է անվանակոչել, գրում է РИА Новости-ն։
«Իմ սիրելի ալբինոս-առյուծները պաշտոնապես ստացել են իրենց մականունները։ Երկար եմ մտածել, թե ինչպես նրանց անվանել. «…» Հաշվի առնելով Ուկրաինայում և ԼԺՀ-ում հատուկ գործողության հաջող արդյունքները, ինչպես նաև ԴԺՀ-ի շուտափույթ ազատագրման պլանները, որոշում է ընդունվել առյուծներին անվանել Դոննի՝ ի պատիվ Դոնեցկի, Գանս՝ ի պատիվ Լուգանսկի, Մարիպ՝ ի պատիվ Մարիուպոլի»,- հայտնել է Կադիրովը՝ իր Telegram-ալիքում հրապարակելով առյուծի ձագերի տեսագրությունը:
Բացի այդ, հավելել է նա, Եվրոպայում դեռ շատ մայրաքաղաքներ կան, որոնց պատվին կարելի է կոչել նաև այլ առյուծների: «Ամեն ինչ իր ժամանակին, չենք շտապի իրադարձություններից առաջ ընկնել»,- հավելել է Չեչնիայի առաջնորդը: