Ուկրաինայի հակամարտությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից, ասվում է ամերիկյան Foreign Affairs պարբերականի հոդվածում։
«Հակամարտությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից, նույնիսկ եթե կողմերից ոչ մեկը կանխամտածված որոշում չընդունի էսկալացիայի մասին», — նշված է նյութում:
Նշվում է, որ աշխարհի երկրները պետք է սովորեն ապրել նոր աշխարհի պայմաններում՝ անընդհատ շարունակվող հակամարտության ֆոնին։
Հոդվածում նաև ասվում է, որ նույնիսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների ընդհանուր ցանկությունը չի երաշխավորում լայնամասշտաբ հակամարտության կանխարգելում: