Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Եվրոպան նպատակ է հետապնդում Ռուսաստանին ստիպել հատուկ գործողությունից անցնել լայնամասշտաբ պատերազմի: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
«Եվրոպան իր հայտարարություններով և ռազմական աջակցությամբ որոշակի նպատակ է հետապնդում. այն է՝ ստիպել Ռուսաստանին հատուկ գործողությունից անցնել լայնամասշտաբ պատերազմի՝ բոլոր տեսակի սպառազինության կիրառմամբ: Արդյոք դա պե՞տք է ուկրաինացի ժողովրդին։ Իհարկե՝ ոչ։ Ի՞սկ Արևմուտքին։ Այն էլ ինչպես: ՆԱՏՕ-ում միամտորեն համարում են, որ նման պատերազմը կթուլացնի ՌԴ-ին»,- Telegram-ի իր ալիքում գրել է Կադիրովը:
Նա հավելել է, որ Ռուսաստանն ամբողջ պատմության ընթացքում պատրաստ է եղել ցանկացած պատերազմի, ուստի նման սցենարը նրա համար սարսափելի չէ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: