Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնաթող ղեկավարը կարծում է, որ իր ցանկացած հետնորդի իշխանության գալը կարող է աղետի հանգեցնել: Այս մասին, TASS-ի փոխանցմամբ, գրում է The Sunday Times-ը:
Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնաթող ղեկավար Բորիս Ջոնսոնը հույս ունի ապագայում նորից ստանձնել վարչապետի պաշտոնը: Այս մասին հայտնել է The Sunday Times թերթը՝ վկայակոչելով վարչապետի գրասենյակի աղբյուրներին:
Աղբյուրը նաև գրում է, որ Ջոնսոնը հավատարիմ կողմնակիցներ ունի, չնայած այն սկանդալների շարքին, որոնք հանգեցրել են նրա պաշտոնաթողությանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է հրաժարական տալու մասին։ Նա հայտարարել է, որ կկատարի վարչապետի պարտավորությունները մինչև նոր ղեկավարի նշանակումը։
Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ էր 2019 թվականից։