Վարդավառի տոնը, ինչպես Մայր հայրենիքում, այնպես էլ հեռավոր Մոսկվայում, հայերը նշում են ազգային սովորույթներով, միմյանց վրա ջուր ցողելով, նշվում է Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու Facebook-յան էջում։
«Եկեղեցու հարակից տարածքում հատկապես երեխաներն ու երիտասարդները միմյանց ջրելու, ուրախ փահլևանի օդային ճարպիկ խաղը դիտելու հնարավորություն ունեին։ Վարդավառի ուրախ տոնը շարունակվեց մինչև ուշ երեկո՝ մոսկվաբնակ հայերին կրկին համախմբելով եկեղեցու շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։