Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը մասնակցել են Կիևի Սրբոց Նահատակաց եկեղեցում մատուցված Պայծառակերպության տոնի պատարագին:
Ըստ դեսպանատան հաղորդագրության՝ պատարագից հետո Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են եկեղեցու բակում, ավանդույթի համաձայն միմյանց վրա ջուր լցնելով նշել Վարդավառը, այդ թվում հյուրասիրության սեղանների շուրջ:
Նույն օրը եկեղեցու տարածքում Ուկրաինայի հայ բժիշկների միավորման կողմից կազմակերպվել էր ընդունելություն և բժշկական խորհրդատվության տրամարդրում ցանկացողների համար: