Եվրամիությունը Եվրոպական ներդրումային բանկի միջոցով Ուկրաինային 1 մլրդ եվրոյի արտոնյալ վարկ է տրամադրել, ևս 590 մլն եվրո կփոխանցվի ավելի ուշ: Այս մասին երկուշաբթի հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Եվրոպական ներդրումային բանկը Եվրամիության բյուջետային աջակցությամբ հաստատել է 1,59 մլրդ եվրոյի հատկացումը, որից 1 մլրդ եվրոն կտրվի անմիջապես», – տեղեկացրել է նա:
«Մենք կօգնենք վերականգնել ենթակառուցվածքները, կաջակցենք էներգետիկ, տրանսպորտային և կրթական նախագծերին», – հայտարարել է ֆոն դեր Լյայենը: