«Հյուսիսային հոսքով» տարանցումը օրական 33 մլն խմ կրճատելու մասին լուրից հետո Եվրոպայում խուճապ է սկսվել, հայտնում է Interfax.ru-ն՝ հղում անելով բրիտանական Express թերթի մեկնաբան Ջեյքոբ Փոլի հոդվածին։
Ինչպես նշել է լրագրողը, ԵՄ էներգետիկայի նախարարներն անմիջապես արձագանքել են նշվածով պայմանավորված իրադարձությանը:
Նա նշել է, որ նախարարները վաղը կհավաքվեն Բրյուսելում՝ քննարկելու ԵՄ-ի՝ գազի տնտեսման արտակարգ ծրագիրը։
«Իրադարձությունների հենց նման զարգացումից էր վախենում Եվրահանձնաժողովը»,- ասվում է հոդվածում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը 10 օրով դադարեցրել է դեպի Եվրոպա գազի մատակարարումը արտահանման հիմնական երթուղով՝ «Հյուսիսային հոսքով»։ Ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ պատճառը գազատարի ամենամյա պլանային տեխսպասարկումն է։