Արագ սննդի սպասարկման խոշորագույն ցանցի՝ «McDonald’s»-ի զուտ շահույթը 2022 թվականի երկրորդ եռամսյակում 1,9 անգամ կրճատվել է, քանի որ Ռուսաստանում բիզնեսի վաճառքի պատճառով ընկերությունը 1,2 մլրդ դոլար է դուրս գրել։
Ընկերության զուտ շահույթը ապրիլ-հունիսին կազմել է 1,19 մլրդ դոլար, երբ մեկ տարի առաջ նույն ժամանակահատավածում այդ ցուցանիշը 2,22 մլրդ դոլար էր։ Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով ընիերության պաշտոնական հաշվետվությանը։
Մեկ բաժնետոմսի հաշվով շահույթը նվազել է մինչև 1,6 դոլար, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 2,95 դոլար:
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, ի թիվս այլ ընկերությունների, արագ սննդի խոշորագույն ցանցը ևս հայտարարել էր Ռուսաստանից հեռանալու մասին։